Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչները խորհրդարանում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 28-ին հանդիպեց Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչների` Լեհաստանի ուսանողական ազգային միությունների զարգացման հանձնաժողովի ներկայացուցիչ Մարեկ Բարանսկու, Ռումինիայի ուսանողական ազգային միության նախագահ Դանիելա Ալեքսեի եւ Ֆինլանդիայի ուսանողական ասոցիացիայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Սալենեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Ասատրյանցը:
Ինչպես հյուրերը տեղեկացրին, Հայաստան են այցելել` ուսումնասիրելու Հայաստանի կրթական համակարգը, պարզելու բուհերի կառավարման գործընթացին ուսանողների ներգրավվածության աստիճանը, նրանց խնդիրները, Եվրոպական ուսանողական միության չափորոշիչներին Հայաստանի կրթական համակարգի համապատասխանութան աստիճանը:
Եվրոպական ուսանողական միությանը անդամակցում է 35 երկիր, ունի 45 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր Միության կազմում կարող է ունենալ 2 անդամ: Կառույցին անդամակցում են նաեւ Վրաստանը եւ Ադրբեջանը:
Հյուրերն իրազեկեցին, որ դեռեւս 2008 թվականին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան անդամակցության խնդրանքով դիմել է Եվրոպական ուսանողական միությանը, ինչը, սակայն, մերժվել է, քանի որ, ըստ իրականացված ուսումնասիրությունների`առկա են եղել որոշակի խնդիրներ:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` Արտակ Դավթյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը զբաղվում է նաեւ երիտասարդությանը եւ կրթությանը վերաբերող հարցերով:
Պարոն Դավթյանը նշեց, որ կրթության ոլորտում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ. բարձրագույն կրթության բնագավառում կատարված փոփոխությունների առանցքում Բոլոնյան գործընթացն է, որը ենթադրում է ուսանողների եւ դասախոսների ազատ տեղաշարժ: Բացի այդ`գործնականում ներդրվել է կրեդիտային համակարգը, իսկ բուհերի կառավարման խորհուրդների 25 տոկոսը ուսանողներ են, ովքեր մասնակցում են կարեւոր հարցերի քննարկմանը:
Պարոն Դավթյանը հյուրերին տեղեկացրեց, որ հանձնաժողովին կից գործում է Երիտասարդական խորհրդարան:
Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային` անդամակցելու Եվրոպական ուսանողական միությանը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն